Երեկ խոսելով հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծման վերաբերյալ դրույթներից,ԱԺ-ում տեղի ունեցավ մի հետաքրիքր խոսակցություն։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ բանավեճի ժամանակ հայտարարեց, որ մեծ հաշվով հայ-ռուսական զորախմբի ստեծղումը տեղի չի ունեցել երեկ, այլ 1997-1998 թվականներին ,այսինքն ՀՀ առաջին իշխանության տարիներին։ Սակայն դա արվել է այսպես կոչված գաղտնի պայմաններում, ուստի մեկ բառով ձևակերպած,եթե հարցեր կան այդ ուղղությամբ,ապա ուղղեք  այն ժանակվա իշխանություններին՝ ՀՀՇ-ին։


Ստացվում է,որ իր բնույթով ամենալիբերալ քաղաքական իշխանությունը, նույնպես ճիշտ է համարել միացյալ զորախմբի ստեղծումը,իսկ թե ինչի համար է դա ծառայելու գաղտնիք է պահվում,պարզապես նշվում է,որ երկու երկրներին սպառնացող արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմագրավելու համար է։ Անցել է մոտ 25 տարի ու Հայաստանում ռուսական բազան ոչ միայն առակ է,այլև  նոր խայամնագրով,մինչև 2040 թվականը այնտեղ է լինելու։ Հետևաբար տեսանելին ապագայում Հայաստանի արտաքին մարտահրավերները գոնե դեկլարատիվ հռչակագրերի տրամաբանությամբ չեն լուծվելու։ Եթե իհարկե ֆորս մաժորներ տեղի չունենան։

Այս համատեքստում բավական հետաքրքական է դառնում երեկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ելույթը, ով հայտարարել էր,որ հայ-ռուսական միացյալ զորախումբը անհրաժեշտ է որովհետև Հայաստանը չի կարող միայնակ ապահովել սեփական անվտանգությունը։ Զուտ տրամաբանական մտքի տեսակնյուից սխալ բան չի ասել Շարմազանովը,որովհետև արդեն նշեցինք,որ հայ-թուրքական սահմանը ռուսական զորքերն են այսօր պահում,իսկ հայկական զինված ուժերի ամբողջ ռեսուրսը այսօր լծված է ԼՂՀ ու հայ-ադրբեջանական սահմանների պաշտպանությանը։

 

Այնպես որ որևէ նորություն այստեղ չի ասել Շարմազանովը, և այն աղմուկը որ այսօր այս հարցի շուրջ բարձրացվել է, մի տեսակ տարօրինակ է հնչում։ Սակայն ամենևին դա չի նշանակում,որ նորմալ երևույթ է,որ 25 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները չկարողացան ստեղծել մի այնպիսի իրավիճակ,երբ Հայաստանը ի վիաճկի կլինի առանց կողմնակի ազդեցության ապահովել սեփական երրի անվտնագությունը։ Սակայն ունենք այն ինչ ունենք,եղած փաստերի,այդ թվում հայ-ռուսական զորախմբի վերաբերյալ հայբուդուլը առնվազն մատնանշում է,որ բացի ղալմաղամից այս պահին այդ զորախմբին այլընտրանք չկա:

Կարեն Համբարձումյան