Նախ հաղորդում են, որ Աղդամում արդեն բամբակի բերքահավաքի սեզոնն է, սակայն գյուղացիները չեն կարողանում մտնել դաշտեր ու անել իրենց գործը, քանի որ հայկական կողմն այդ դաշտերը կրակի տակ է պահում։ Ու հետո իբր իրենց հաղորդածը հաստատելու համար խոսեցնում են գյուղացիներին։ Սրանք էլ, անձրևանոցներ հագած, ընդամենն ասում են, որ որևէ կերպ չեն կարողանում սկսել բերքահավաք, նույնիսկ մեկն էլ շեշտում է հենց եղանակային պայմանների վատանալը և անձրևների սկսվելը։

Ու ամենախոխմեն էն է, որ նկարահանման ժամանակ վերևից դույլով անձրև է թափվում։ 

Սուտ, թե սուտ, գոնե ասեն՝ հայերն են «վերևների հետ» պայմանավորվել, որ «անձրևի տակ պահեն» դաշտերը, թե չէ կրակի տակ պահել և այլն:

Մարդ չգիտի ծիծաղի, թե լաց լինի սրանց քարոզչական ապարատի «գլուխգործոցների» վրա։