Դատախազության մասին օրենքում փոփոխություն անելու նախագիծ է քննարկվում այժմ ԱԺ-ում։ Դատախազության՝ իրավապաշտպան գործունեության մասին դրությները ամրագրված են սահամանադրության մեջ,սակայն մերօրյա հանրային ընկալումներում ցավոք նույն բանը չենք կարող ասել։ Պատճառների մասին շատ է խոսվել,և այս առումով դատախազությունը պետական մյուս գերատեսչություններից չի առանձնանում վստահության արժանանալու առումով։ Այլ կերպ ասած խնդիրը համակարգային է։ Սա բնավ փորձ չէ այսպես ասած խնդրի լուծումը բարդել համակարգի վրա,ի վերջո Հայաստանը ունի տեսչություններ,որոնք մնացածից ինչ-որ առումով ավելի կայացած են։


Օրինակ ՊՆ-ն։ Հետևաբար ռացիոնալ աշխատանքի ու քաղաքական կամքի պարագայում հնարավոր է հասնել հաջողության նաև այս ոլորտում։ Չափորոշիչների մասին խոսելիս իշխանությունը հաճախ կաշկանդվում է,որովհետև ասել է Հայաստանում արդարադատության ոլորտի վերաբերյալ վստահություն կա,նշանակում է ոչինչ չասել։ Ասել,թե վերջին 10 տարիներ ընթացքում աղմկահարույց դեպքեր տեղի չեն ունեցել,որոնք այս կամ այն դրդապատճառով պարտակվել է դատախազության կողմից,նույնպես սխալ է։


Հետևաբար այսօր Դատախազությունը ունի բացառապես մեկ խնդիր՝ վերականգնել հանրության վստահությունը,իսկ դրա համար անհրաժեշտ գործիքակազմ Դատախազությունը հաստատ ունի։ Պետք է պարզապես քաղաքական կամք դրսևորել,ու պատասխանատվության կանչել այն օրինախախտներին,ովքեր անկախ իրենց սոցիալական դիրքից ու զբաղեցրած դիրքից հասարակության մեջ,կարող են իրենց համարել արտոնյալներ։ Վստահցեցնում եմ,մեկ այդպիսի դեպք, և վերաբերմունքը այդ պետական ստրուկտուրայի հանդեպ կտրուկ կփոխվի։ Այլապես ինչքան էլ օրենք բարեխոխվի,ինչքան էլ լիազորությունների շրջանական մեծանա,միևնույնն է ոչինչ չի ստացվելու և «դարձ ի շրջանս յուր» երևույթը նորից չոքելու է մեր դուռը։

Կարեն Համբարձումյան