Ընդամենը կես դար առաջ մարդիկ կարծում էին, որ սպիտակ առյուծները աֆրիկյան լեգենդների կերպարներ են: Դրանցից մեկի համաձայն՝ մի անգամ ոգիներն անիծեցին մարդկանց՝ նրանց ուղարկելով տարատեսակ հիվանդություններ: Եվ միայն այդ ժամանակ մարդիկ հիշեցին իրենց աստվածներին, աղոթեցին նրանց և խնդրեցին փրկել իրենց: Երկնքում խղճացին նրանց և Երկիր ուղարկեցին Սպիտակ Առյուծին: Նա բուժեց մարդկանց ու հեռացավ՝ խոստանալով վերադառնալ, եթե մարդիկ կրկին նրա օգնության կարիքն ունենան: Աֆրիկայի ժողովուրդն առ այսօր պահպանում է այս գեղեցիկ լեգենդը:
Սակայն 1975 թ․-ին 2 հետազոտող Տիմբավատի սավաննայում երեք սպիտակ կորյունի գտան և նրանց մասին լեգենդներն իրականություն դարձան:
Սպիտակ առյուծները ալբինոսներ չեն․ նրանք աչքի և մաշկի նորմալ պիգմենտացիա ունեն: Պարզապես կրյուգերյան ենթատեսակի հազվադեպ հանդիպող գունային մուտացիայի արդյունքն են:
Սկզբնական շրջանում, մորթու բաց գույնի պատճառով, այս հազվագյուտ ու գեղեցիկ գիշատիչները հեշտ թիրախ էին դառնում որսագողների համար, քանի որ չէին կարողանում թաքնվել:
Այսօր նրանցից ընդամենը 300-ն են մնացել և ապրում են արգելոցներում կենդանաբանական այգիներում: