Ինչպես որ կանխատեսել էի...


«Ռոսնեֆտը» ՌԴ նախագահից ստացել է երաշխիքներ, որ Էրդողանը չի փակի Քրդստանից նավթի հոսքը: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդ Նովակն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք կշարունակեն իրենց աշխատանքները և ծրագրերը Քրդստանում: Նա ասել է, որ «Գազպրոմը» կշարունակի աշխատել Քրդստանում, և որ անկախության հանրաքվեն և նրա արդյունքները չեն ազդի իրենց աշխատանքի վրա:


Ռուսական մամուլում հայտնվել են փորձագետների կարծիքները, որ եթե հանկարծ Էրդողանը փակի իր տարածքով Քրդստանի նավթի արտահանումը, ապա ՌԴ-ն կօգտվի մեկ այլ քրդական միավորման՝ Ռոժավայի, տարածքից...

 

Կարեն Հովհաննիսյան