Մի պահ մտածեք, թե վերջին օրերի ընթացքում քանի՞ լուր եք կարդացել այն մասին, որ մարդիկ Երևանում գիշերում են փողոցում, որ առավոտյան հնարավորություն ունենան մտնել պատկերասրահ և տեսնել Այվազովսկու կտավները: Ճիշտ է, չեք լսել, որովհետև ոչ ոք նման բան չի արել, ուղղակի կարիք չկա: Հերթ չկա, ուր մնաց թե տենց տենչացողներ լինեն: Փորփրեք լրահոսն ու կտեսնեք, որ մի քանի ամիս առաջ Մոսկվայում մարդիկ իրոք գիշերում էին փողոցում Այվազովսկու հավաքածուին մոտիկ գալու համար:
Բայց ոչինչ, մենք ամեն տեղ գլուխ կգովանք, որ Այվազովսկին հայ է, որ մեր ազգն այդքան տաղանդավոր է և այլն...

 

Ասածս ի՞նչ է։ Քանի ուշ չէ, գնացեք Ազգային պատկերասրահ և օգտվեք մեծ վարպետի այդքան շատ կտավներ մի տեղում տեսնելու բացառիկ հնարավորությունից...