Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար, եթե սահմանված է պետական տուրքի վճարում, արգելվում է վճարումն ընդունել կանխիկ:

 

Առավել սեղմ ժամկետում անձնագիր ստանալու համար վճարվող գումարը նույնպես ընդունվում է անկանխիկ. քաղաքացու կողմից ներկայացվում է վճարումը հիմնավորող անդորրագիր:

 


Բացառություն է կազմում միայն սահմանային անցման կետում ՀՀ մուտք գործելիս օտարերկրացու կողմից մուտքի վիզա ստանալու համար վճարումը, որը կարող է իրականացվել նաև կանխիկ:
____________________________________________________
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է