ՍԱՊԾ-ն շարունակում է անտեսել հասարակությանը ու շարունակում է իր որդեգրած ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:
Տևական ժամանակ է ինչ քննարկվում է, որ Սննդի անվտանգության պետական ծառայությունում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում ոչ թե մասնագետները այլ ՍԱՊԾ պետի ընկերները, բարեկամններն ու ծանոթները և ահա նոր նշանակում, որը տեղավորվում է վերը նշված խճանկարում:

ՍԱՊԾ պետի նոր տեղակալն է նրա ընկերը, ով մինչև այժմ աշխատում էր նույն ծառայությունում որպես խորհրդական: Այսպես մենք շարունակելու ենք ունենալ ոչ պրոֆեսիոնալների միություն մի ոլորտում, որն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ է:

 

Էդգար Խաչատրյան