Քրդստանի անկախացումից հետո Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք զավեշտի են հասնում:

 


Այսպիսով՝ Թուրքիան հայտարարել է, որ Իրաքյան նավթի շուրջ պայմանագրերն ու պայմանավորվածությունները ի սկզբանե եղել են կենտրոնական Իրաքի հետ, այնպես որ, Թուրքիան չի դադարի Իրաքից նավթի գնումը կամ Թուրքիայի տարածքով իրաքյան նավթի արտահանումը: Պետք է փաստեմ, որ Թուրքիան այժմ Իրաքի հետ չունի ցամաքային սահման, ավելին՝ Թուրքիան Իրաքյան նավթ երբեք չի գնել գոնե 2003թ.-ից հետո:

 

Նա արտահանել կամ գնել է քրդական ինքնավարության նավթը, որի համար էլ միշտ վճարել է հենց քրդական ինքնավարության կառավարությանը: