ԵԼՔ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու գործըթնաց սկսելը կարելի է ասել սկսվեց երեկվանից։ ԱԺ արտաքին մշտական հանձնաժողովի երեկվա նսիտում քննարկվում էր այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը,որը մերժվեց։ Հանձնաժողովը նպատակահարմար չգտավ այն ստեղծելու։ Պարզ է որ նախագիծն էլ կմերժվի,սակայն հետքրքիրը դա չէր։ ԵԼՔ-ը իհարկե սպոնտան ու ԱԺ ընտրություններում պառլամենտ անցնելու համար ստեղծված ուժ էր,որը այդ խնդիրը իհարկե կատարեց։ Սակայն իրականում այստեղ հավաքված երեք լիդերներն էլ տարբեր մարդիկ էին,ովքեր իրար հետ իսկապես լուրջ տարաձայնություններ ունեին թե գաղափարական թե անձնական առաումով։ Պարզապես հիմա ԵԼՔ-ի դիրքերը այնքան էլ նախանձելի չեն ու ՀՀԿ-ում առանձնապես ջանք չեն թափում այդ հարցին հակադարձելու։ Սակայն տեսեք խնդիրը իրկանում որն է։

 

Ընդամենը մի ամսից,եթե քաղաքական կատակլիզմներ տեղի չունենան,Հայաստանը ԵՄ-ի հետ շրջանակային պայմանագիր է կնքելու,իսկ հետագայում վիզաների հեշտացման խնդիր սկսվի։ Նույն պարագայում սակայն Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները իրապես փոխվել են ու աստիճանաբար ստանում են ավելի փոխգործնական բնույթ են կրում։ Եվ այս պարագայում,սակայն ինչ էլ որ լինի,միակողմանի բևեռի չափից ավելի ազդեցությունը Հայաստանի համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Սա մի բան է,որ Հայաստանի յուրաքանաչյուր իշխանություն չի կարող հաշվի չառնել։ Հաշվի չի առնելու նաև ԵԼՔ—ը եթե ունենան իշխանություն,ուստի հարց է առաջանում,ինչի համար է այս ամենը։

 

Ինքը Փաշինյանը առհասարակ երբեք Հայաստանի արտաքին քաղաքական կյանքի օրիենտիրներից չի եղել,ավելի շատ հայտնի է որպես ներքաղաքական ուժեղ ֆիգուրանտ ու Սերժ Սարգսյանի ամենաթունդ քննադատ։ Երեկ բավականին տարօրինակ էր նիկոլին տեսնել արտաքին քաղաքական օիրակարգի հարցեր քննարկողի դերում, ինքը մանավանդ Եվրոպայի հետ հին հաշվիներ ունի,որովհետև նույն արևմուտքն էր, որ 2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ աչք էր փակում։ Ժամանակին «եվրոյոնջա» արտահայտությունը արևմուտքում լավ են հիշում՝ Փաշինյաի կողմից։ Ուստի այս պարագայում ԵԼՔ-ի հանդեպ ապագայում մեծ վերապահումներ կարող է ունենալ հենց արևմուտքը։