Վարորդներին վարորդական իրավունք տալու ժամանակ նաև պետք է սովորեցնեն, որ չի կարելի փողոցի մյուս ծայրին ծանոթ մեքենա տեսնելու դեպքում ձեռքը դնել ազդանշանին ու բարձր գոռալ՝ ախպերս, բարևևևև, բռաաա՜՜՜՜տ, ապեեե՜՜՜, ո՞նց եեեես, բարևևևև, ախպեեեերրսսսսս, ու այս ամենը համեմել կիլոմետրանոց ազդանշանով։

Հարգելիներս, Ձեր ոչինչ չասող բարևներն ու ոնց եսները շեղում են մյուս մեքենաների վարորդներին։ Ազդանշանի մասին էլ չեմ խոսում , որ մարդու նյարդերը սղոցում է։ Մեկ ուրիշ տեղ, մեկ ուրիշ առիթի կտեսնենք, կբարևեք, բայց մյուս վարորդների անվտանգության հաշվին նման բաներ մի արեք։

Քեզ համար հանգիստ գնում ես, մեկել՝ ախպեեեեեեր տիիիիիիիդ , քեզ թվումա մեկը առանց արգելակելու մտավ մեքենայիդ մեջ, աչքերս փակում ես, որ չտենաս այդ դաժան տեսարանը, բայց պարզվումա, որ ուղղակի մեկը իրա ախպեր ավտոն էր տեսել։