Մետրոյում կողքիս զինվոր էր նստած։ Ուշադիր նայեցի համազգեստին, զինվորական կոշիկների շահագործված ձևին, հասկացա, որ թիկունքային զորամասի զինծառայող չէ։ Հարցրեցի, ասաց Արցախի 6-րդ պաշտպանական շրջանում է ծառայում։ Էլ մանրամասներ չհարցրեցի, ինձ արդեն պարզ էր։
Հաջորդ կանգառին հղի կին մտավ գնացքի վագոն։ Նա դեպի ձախ գնաց, բայց զինվորը, նախապես նկատելով նրան, կտրուկ տեղից վեր թռավ և բարձր ձայնով, որ մարդաշատ վագոնում լսեր, ձայնեց. «Քույրիկ ջան, եկեք նստեք»։
Այդ տեսարանից մտքովս միայն մի բան անցավ. Զինվորը զգոն է ու անգամ մետրոյում է իր հայրենիքն ու իրեն վստահված դիրքը պահում ...

 

Արթուր Եղիազարյան