Բոլորին է հայտնի, որ ծագող արևի երկիրը հայտնի է տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից, սակայն քչերը գիտեն, որ երկրի մշակույթն այնքան էլ բաց ու հասկանալի չէ, ինչպես նաև անսովոր է շատ օտարերկրացիների համար: Ահա մի քանի տարօրինակ երևույթներ, որոնք կատարվում են ճապոնական հասարակությունում:

 

Հիկիկոմորի

Յուրաքանչյուր հասարակությունում գոյություն ունեն այնպիսի մարդիկ, որոնք դժվարությամբ են շփվում շրջապատի մարդկանց հետ, քանի որ տառապում են դեպրեսիայով կամ հոգեկան այլ շեղումներ ունեն: Սակայն Ճապոնիայում ապրում են նաև այնպիսի երիտասարդներ, որոնք առանց որևէ պատճառի դադարում են շփվել այլ մարդկանց հետ:

Այս մարդկանց յուրահատկությունն այն է, որ նրանք հիմնականում դեռահասներ կամ էլ 30-ամյակը չբոլորած մարդիկ են լինում: Մարդիկ սկսում են հիկիկոմորիներ համարվել մի քանի պատճառներով: Դրանցից առաջինը համացանցային կախվածությունն է, երկրորդը՝ ուսումնական հաստատություններում ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը, իսկ երրորդը հենց ծնողներն են, որոնք ամեն գնով պատրաստ են իրենց կողքին պահելու երեխաներին, որպեսզի վերջիններս երբեք չլքեն հարազատ տունը:

Հիկիկոմորիները կես տարի և ավելի ժամանակ նստած են մնում սեփական սենյակներում և առհասարակ չեն շփվում որևէ մեկի հետ:

 

Հանցագործությունները

Ճապոնիայում հանցագործությունների մակարդակը չափազանց ցածր է, քանի որ յուրաքանչյուր զենք՝ սկսած ատրճանակից, վերջացրած արարողակարգային դաշույնով, գրանցվում է ոստիկանությունում:

Սակայն այլ բան է, եթե Դուք արդեն հայտնվել եք դատարանում: Դատական ակտերի 90%-ն ավարտվում է մեղադրական դատավճիռներով: Ճապոնիայում դեռևս գործում է մահապատժի եղանակը, որը հիմնականում կատարվում է հանցագործին կախաղան հանելու միջոցով: Սարսափելին այն է, որ մահապատժի ենթարկվողի տան անդամներին դրա մասին տեղեկացնում են միայն մեղավորի մահապատիժն անցկացնելուց հետո:

 

Աշխատանք

Հայտնի է, որ ճապոնացիներն աշխատասեր և կարգապահ ազգ են, սակայն սրա հետ մեկտեղ կան խոշոր բիզնեսմեններ, որոնք իրական կյանքում նաև հարբեցողներ են: Այս ազգի անդամները չափազանց շատ են խմում: Յուրաքանչյուր կորպորատիվ երեկույթի ժամանակ նրանց ազգային խմիչք սակեն հոսում է գետի նման:

Սակայն կա զարմանալի մի բան. ճապոնացիները նախորդ գիշերվա ընթացքում ինչքան էլ որ զբաղվեն հարբեցողությամբ, միևնույն է, առավոտյան աշխատանքի են գնում սթափ և ամբողջապես կենտրոնացած վիճակում: Ավելին՝ ճապոնական մշակույթն ընդունում է աշխատանքի ընթացքում մի փոքր ննջելը, քանի որ, ըստ նրանց, նրանք, ովքեր քնում են այդ ժամերին, աշխատասեր են և տքնաջան:

 

Կոկոդուշի

Թարգմանաբար կոկոդուշի բառը նշանակում է «միայնակ մահ»: Սա մարդկային այն դիակների մասին է, որոնք այդպես էլ չեն հայտնաբերվել: Ճապոնիայում գոյություն ուներ սովորություն, որի համաձայն՝ մեկ հարկի տակ ապրում էին ընտանիքի մի քանի սերունդներ: Ժամանակի ընթացքում չգործել սկսելով՝ այսօր այն վերացել է, իսկ տարեցները հիմնականում միայնակ են ապրում: Մահանալուց հետո նրանց դիերը հաճախ մնում են տանը՝ առանց երկար ժամանակ հայտնաբերվելու:

Կահույքի տեղափոխմամբ զբաղվող մարդիկ փաստում են, որ հաճախ են հանդիպում կոկոդուշիների: Ընկերություններից մեկը տեղեկացրել է, որ 1500-ից մոտ 350 դեպքերում նրանք այսպիսի դաժան դեպքերի են հանդիպում:

Այսպես է պատահում յուրաքանչյուր այն մարդու հետ, ով կյանքի ընթացքում չի ամուսնանում և մահանում է լիակատար միայնության մեջ: