Ինձ մոտ տպավորություն է, որ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլայի երեկվա արարքը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում ամենևին պատահական չէր և կարող էր մտածված լինել հենց հոր կողմից՝ իր ելույթում հայտարարվելիք որոշ ստեր և կեղծիքներ ԱՀ հասարակական քննադատությունից ապահովագրելու համար։
Բանն այն է, որ երեկ ՄԱԿ-ում Ի․ Ալիևի կողմից ներկայացված մի շարք ստեր՝ կապված ԱՀ տնտեսական զարգացման, աղքատության ցածր ցուցանիշի, ԱՀ-ում բարձր կենսամակարդակի և այլնի հետ, դուրս մնացին քննադատության ոլորտից։ Փոխարենը, ԱՀ-ում ազգովի քննադատում են միայն նրա աղջկա պահվածքը՝ մոռանալով իրենց նախագահի երեկվա ելույթի՝ քննադատելի բազմաթիվ կետեր։
Եւ սա տեղի է ունենում ԱՀ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից ձևավորված Ազգային խորհրդի կողմից սեպտեմբերի 23-ին հրավիրված հանրահավաքից ընդամենը 3 օր առաջ։ Ընդ որում, սպասվող հանրահավաքի մասնակիցները ոչ միայն չեն հավատում Ալիևի ներկայացրած ցուցանիշներին, այլև՝ ներկայացնում են տրամագծորեն հակառակ թվեր։

 

Արտյոմ Տոնոյան