Մի բան ասեմ, քարերով չխփեք: Էտ , որ գնում են Թուրքիա ու կամեռաների առաջ գոռում գոչում, թե ստեղ լավա, Հայաստան քըխա, ու Հայաստանում որոշները դա ծաղփոջուներով են ընդունում, գոնե գիտե՞ք , թե այդ մարդիկ խի են հայտնվել Թուրքիա...Չէ, չգիտեք, դրա համար ասեմ, որ պարզապես տեղեկացված լինեք, ու ամեն մեկի նման հայտարարության դեպքում մի թեթև փորփրեք անցյալը կամ հարազատի անցյալը:


Թուրքիան և Հայաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, հենց սա էլ լավ առիթ է հանցագործների համար, որպեսզի Թուրքիայում թաքնվեն: Հայաստանում անձը կատարում է հանցագործություն, գիտի, որ բռնվելու է, չերեզ Վրաստան անցնում ա Թուրքիա, տեղավորվում ա, ստեղից էլ կարողա հարազատներից կանչի տանի , որ ընդեղ տեղավորվեն գործի ու իրա նմանին պահեն: Այնպես, որ Հայաստանից բողոքողին մի հատ տնտղեք, տեսեք թե ո՞վա, նոր ծափ տվեք....

 

Կարեն Հովհաննիսյան