5000 դրամով Ձեր արժանապատվությունը, կներեք՝ Ձեր ձայնը մի՛ վաճառեք, կաշառք մի՛ տվեք, կաշառակերի հետ ապօրինի գործարքի մեջ մի՛ մտեք, անարդարության հետ մի՛ հաշտվեք, հանցագործից հերոս մի՛ սարքեք և նրանից ողորմությո՛ւն ու աջակցություն մի՛ խնդրեք, թաղային սին և հանցավոր արժեքներով Ձեր երեխաներին մի՛ դաստիարակեք, ինքներդ սկզբունքային եղեք և Ձեր իրավունքների համար մինչև վերջ պայքարեք, օրինապա՛շտ եղեք, հարգե՛ք օրենքը, Ձեր որոշումներում համարձա՛կ եղեք և Ձեր նպատակներին հասնելու համար կոնկրետ քայլեր արեք, սիրե՛ք երկիրը և պետությո՛ւնը, տեսնեմ Ձեզ չեն հարգի՞, Ձեզ հետ հաշվի չեն նստի՞, տեսնեմ այս երկիրը երկիր չի՞ դառնա, տեսնեմ Ձեզանից որևէ մեկր կցանկանա՞ գաղթել․․․
Տե՛ր եղեք Ձեր երկրին․․․