Քանի որ Ֆեյսբուքում փորձ է արվում մասսայաբար քրֆել ռուսերենն ու այդ լեզվի լեզվակիրներին, հիշեցնեմ:

Իննսունականների սկզբին նույն ձևով սկսին, ասին՝ ռուսին սիկտիր արեք, ջերմուկ կխմենք, մոլիբդեն կուտենք, ատոմակայանն արդեն փակել էին տվել, Ադրբեջանից եկած ռուսախոս տասնյակ հազարավոր հայերին ճնշին, լարին, կրթությունը հինգ տարով հետ գցին, սաղ ստանոկները ծախին պարսիկներին, արդյունաբերությունը տիրումեր արեցին, ու իտոգում նույն մարդիկ հայրենասիրաբար գնացին ու ռուսական բազան բերին, դրին Գյումրիում:

Ատոմակայանն էլ, ինչքան չարչարվին, մի էներգաբլոկից ավել չկարողացան վերաբացել:

Մի արեք էլի տենց բաներ, այստեղ սկլեռոտիկ չկա:

Հա, ասեմ, մոլիբդենի տեղը Սևանի սիգը կերանք, մինչև համարյա չվերացավ :) Էն էլ լավ ա՝ արդեն հոսանք էլ կար, գազ էլ կար, սիգեն փրկվեց:

Մենք էլ՝ հետը:

Հ.Գ. Սա ռուսերենի քարոզ չէ, քավ լիցի, սա հիշողության թարմացում է ու սեփական ուժերը ճիշտ հաշվարկելու կոչ:

 

Տիգրան Քոչարյան