Մի քանի նկատառում «երկաթյա Ֆելիքսի» մասին:

Ֆելիքս Ձերժինսկուն համարում էին Ռոբերսպիերի ոճի հեղափոխական, քանի որ նա նույնպես կողմնակից էր հեղափոխական կոշտ մեթոդների, և մարդկային կյանքը գտնվում էր ոչ առաջնային տեղում, ըստ նրա` այդ ամենն արվում էր հանուն մեծ ընդհանուր գաղափարի համար: Իրականում, սակայն, նա ոչ թե չար և դաժան մարդ էր, այլ ուղղակի դասական ֆանատիկ: Պատանեկան տարիքում նա ցանկանում էր դանալ կաթոլիկ վանական և այդ կրոնական պաշտանմունքն ու հավատամքն իր հետ բերեց քաղաքականություն:

1918 թվականին Պետրոգրադից Մոսկվայի Մարտովսկայա փողոց էր տեղափոխվել հեղափախության օրորոցը հանդիսացող Ռուսաստանի բանվորա-գյուղացիական հեղափոխական կառավարությունը: ЧК-իստները Ֆելիքս Ձերժինսկու գլխավորությամբ տեղավորվել էին Լյուբյակայի անկյունում գտնվող հաստատությունում, որտեղ ցարական կառավարության ժամանակ գտնվում է «Յակոր» (Խարիսխ) ապահովագրական ընկերությունը (մինչ այսօր այնտեղ են գտնվում ռուսական պետական հատուկ ծառայությունները):

«Հեղափոխության հավատարիմ պահապանները» նրան, որպես աշխատասենյակ հատկացրել էին երկրորդ հարկի լուսավոր և ճոխ անկյունաձև հատվածը: Ժամանակին ցարական ամենամեծ ապահովագրական ընկերության այդ մասնաբաժնում էր պահվել ընկերության գումարները, իսկ Ֆելիքսի Էդմունդովիչի սենյակում գտնվում էր հսկայական երկաթյա դռներով հատում չհրկիզվող մեծ պահարան` կարևոր փաստաթղթերի համար (ի դեպ մինչ օրս այդ պահարանը գտնվում է նույն տեղում` գրեթե անշարժ):

Մի անգամ երկրի թիվ 1 ЧК-իստի աշխատանքային առօրյայի ռիթմը խաթարվեց. պատուահնից ուղիղ Ձերժինսկու աշխատասենյակ է նետվում երկու նռնակ: Առանց հապաղելու նա ուղղակի մեկ թռիչքով հայտնվում է հսկայական երկաթյա պահարանում և դռներն ամուր փակում ներսից: Պահակազորն աշխատասենյակ է մտնում միայն ահռելի պայթյունից հետո, որը հսկայական վնաս էր հասցրել` ջարդվել էին ապակիները, սենյակն ամբողջովին ծխի ու փոշու մեջ էր, ամեն ինչ տակն ու վրա էր եղել, և միայն ծխի ամպի մեջ իր լեգենդար սպիտակ վերնազգոստով կանգնած էր Էդմունդովիչը, ում հենց այդ գեպքից հետո կոչեցին Երկաթյա Ֆելիքս:

Հ.գ. Ձերժինսկին մահացավ 1926-ին, շատ կասկածելի հանգամանքներում: Թաղման ժամանակ Տուլայից ЧК-ի աշխատակիցները բերել էին հրացաններից, ատրճանակներից և փափուշտներից պատրաստված ծաղկեպսակներ:

 

Արմեն Հովասափյան