Ապօրինի անտառահատումների թեման կարիք ունի խորացվելու: Եկե՛ք խոսենք մի այնպիսի հասկացողության մասին, որպիսին халява-ն է, կամ էլ հեշտ փողը: Միջին վիճակագրական մարդը, այն էլ՝ հետխորհրդային տարածքում, халява-ի մեծ սիրահար է: Որպես կանոն, այդ միջին վիճակագրական մարդը շատ միջին ինտելեկտուալ ցենզ ունի ու որպես հետևանք՝ ոչ մի աղերս չունի երկարաժամկետ պլանավորման ու հաշվարկների հետ: Եթե կա այսօր ու հիմա արագի մեջ մի 100 դոլար աշխատելու հեշտ տարբերակ, ապա միջին վիճակագրական մարդը ոչ մի հետևանքի ու հեռտանկարի հետ հաշվի չի նստի ու կաշխատի այդ 100 դոլարը: Եվ կանի դա այնքան ժամանակ, քանի դեռ այդ халява-ի տարբերակը կա: Հիմա халява-ի ակտուալ օրինակը Իջևանի անտառներն են, բայց դա եզակի դեպք չի:

 

Մի քանի համանման օրինակ՝ ՀՀ նորագույն պատմությունից: Գյումրի Երկրաշարժից ու ԽՍՀՄ փլուզումից հետո Գյումրիում մի քանի հարյուր վերամբարձ կռունկներ էին մնացել, որոնք Լևոնի ժամանակ սեփականաշնորհման հանեցին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեցին այդ կռունկների մեծամասնության հետ: Որքան էլ տարօրինակ թվա, բայց կտրտեցին ու մետաղի ջարդոնի տեղ վաճառեցին պարսիկներին: Մի քանի տոննա կշռող կռունկը այդպես բերում էր մի քանի հազար դոլարի հեշտ եկամուտ, այն պարագայում, որ շինարարական կռունկների շուկայական գինը տասնյակ հազարավոր դոլար է կազմում, բայց մարդիկ զահլա չունեին սպասելու ու ամբողջական կռունկ գնել ցանկացող կլիենտ փնտրելու, անգամ եթե ադ դեպքում կարող էին տասնապատիկ ավելի մեծ եկամուտ ունենալ:

 

Էլ չասեմ, որ կարող էին սպասել ու կռունկը կայուն եկամուտի աղբյուրի վերածել: Սևան Հեշտ փողի մեկ այլ աղբյուր էլ Սևանի սիգն էր: Մարդիկ նենց անաստվածավարի ձկնորսություն արեցին, որ դելիկատես համարվող այս ձկի գինը 50 դրամ էր: Արդյունքում, մի քանի հազար մարդ մի երկու տարի իր մինիմալ պահանջները հոգաց, մինչև ձուկը պրծավ և նրանք հայտնվեցի կոտրված տաշտակի մոտ ու գնացին Ռուսաստանները:

 

Այն դեպքում, երբ կարող էին ավելի խոհեմ լինել, ավելի ճիշտ տնտեսվարել, վերջիվերջո՝ կարող էին ավելի ճիշտ տնօրինել իրենց եկամուտները ու զարգացնեին բիզնես (ասենք՝ արհեստական լճեր սարքեին): Բայց չէ, հիմա ու այս պահի 50 դրամը նրանց ավելի գրավիչ էր թվում, քան վաղվը հիպոթետիկ 50.000-ը: Մեր հանրությունը պետք է դադարեցնի ամեն անգամ նույն փակ շրջանի մեջ մտնել: Ընդ որում, մենակ օրենք խախտողների ու սխալ բիզնես անողներին չի վերաբերում սա: Ոչ պակաս, եթե չասեմ ոչ ավել ասածս կարելի է վերագրել նաև «բա իրենց երեխաներին ո՞նց պահեն» ու «դե թող աշխատանք ու նպաստավոր պայմաններ ստեղծեն, իրենք էլ չեն անի»: Նախ՝ կանեն, որովհետև եթե կա հնարավորություն հեշտ փողի, միջին վիճակագրական մարդուն ոչինչ չի խանգարում հա՛մ աշխատելու, հա՛մ էլ հեշտ փողին ձեռք գցելու: Երկրորդն էլ, հիվանդության ու արատի դեմ պայքարը սկսվում է դրա նկատմամբ տոլերանտության դեմ պայքարելուց ու գիտակցելուց, որ դու խնդիր ունես ու խնդիրդ լուծում է պահանջում:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան