Սերժ Սարգսյանը հազվադեպ է խոսում հստակ թվերից ու ժամանակագրությոնից,սակայն երևի ընթերցողը լավ կհիշի,որ դեռ պառլամենտական ընտրություններից հետո,երբ ՀՀԿ հաղթանակի կապակցությամբ նախագահը ելույթ էր ունենում,նա մոտավորապես ձևակերպմամբ ասած հետևյալը՝ գալիք երկու տարիները Հայաստանի համար լինելու են բեկումնային։ Անշուշտ,Սարգսյանը այս անգամ իրեն բնավորության համաձայն չլղոզեց իր խոսքը,ինչպես սովորաբար անում է թե իր գործում,թե խոսքում,այլ հստակ նշեց,որ երկու տարիները Հայաստանի համար լինելու են շատ կարևոր։ Ինչով է սա պայմանավորված։

 

Նախևառաջ խոսքը վերաբերվում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հասարակական գործընթացներին,դրանցում նշմարվող որոշ ցիկլերի ավարտին ու տեսլականին։ Տեսլական այսօր մեր երկրում չկա,ու դա ամենավատն է։ Այնքան վատ,որ դրան բախվում են եվ իշխանությունը և հասարակությունը ու չեն կարողանում ձևավորելա այդ օրակարգը։ Ի վերջո կողմերի ցմեկը ստիպված է լինելու դա ձևավորել,որովհետև այլ կերպ զարգացում ապահովել չի լինի։

 

Հետևաբար ով էլ լինի Հայաստանի իշխանության գլխին 2018 թվականից հետո,պետք է հաշվի առնի հետևյալ։ անհրաժեշտ է ձևավորել Հայաստանի տեսլական,դարձնել այն համընդանուր քննարկամն թեմա ու փձորձել ստանալ հանրության վստահությունը։ Միայն այդ պարագայում քաղաքացին պատրաստ կլինի կիսել պատասխանատվություն ու կրել զրկանքներ։ Այլ կերպ լինել հնարավոր չէ։

 

Կարեն Համբարձումյան