Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացումը մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային կշիռը։ Դա առաջին հերթին պետք է դիտարկել Հարավային Կովկասում Իրանի և Իսրայելի շահերի ներկայացվածության տեսանկյունից։

 

Իսրայելի հետ գործակցության զարգացմամբ Հայաստանի տարածաշրջանային կշռի և ազդեցության մեծացման մասին են խոսում վերջերս իրանական կողմից Հայաստանին հասցեագրված մեսիջները։

 

Նախ' Թեհրանը հայտարարեց, որ քննարկում է տարածաշրջանի երկրներին սպառազինությունների մատակարարման հնարավորության հարցը, իսկ օրերս խոսվեց նաև Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին միացնելու հարցում աջակցման իրանական կողմի պատրաստակամության մասին։

 

Կարեն Վերանյան