Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Մի հատ շատ լավ անեկդոտ կա:
Երիտասարդ տղան մտնում է տուն ու հայրը նկատում է, որ տղայի ականջից ակաջօղ է կախված: Հայրը հարցնում է
- Արա՛, գիտե՞ս, որ ականջօղ միայն գոմիկներն ու պիռատներն են կախում: Հիմա պատուհանից որ նայեմ ու նավը հայաթում կանգնած չեղավ, մամադ կլացացնեմ:

Ինչու հիշեցի այս անեկդոտը: 

Երեկ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Առուշ Առուշանյանը: Ենթադրվում է, որ նոյեմբերի 5-ին հենց նա էլ «ընտրվելու» է քաղաքապետ: Ըստ ականատեսների, նրա ողջ մարմինը դաջվածքների մեջ է: Հիշեցնեմ, որ դաջվածքների սիրահարներ են սովորաբար կրիմինալը, ռոքերները և սպորտսմենները: Հիմա ՀՀԿ-ին ուզում եմ հուշել, որպեսզի ստուգեն, որ եթե այդ երիտասարդը Մեսսիի նման ֆուտբոլ չի խաղում , չունի «Հարլի-Դևիդսոն» մոտոցիկլետ կամ Ջեյմս Հեթֆիլդի նման չի երգում, ուրեմն ինքը ԿՐԻՄԻՆԱԼ է, տղե՛րք, ԿՐԻՄԻՆԱ՛Լ»: