Պետությունը կամ անկախությունը նպատակ չէ, նպատակը անվտանգ ու կարգին կյանքն է, որին հասնելու միջոց է պետությունը․․․ Իսկ անկախությունը հարաբերական է․․․ ԱՄՆ-ն նույնպես անկախ պետություն չէ այն իմաստով, որ այդ երկիրը չի ղեկավարվում ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների կողմից' կլինեն սենատորներ, թե կոնգրեսմեններ։

 

Այն ղեկավարվում է այդ պետության հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց կողմից, որոնք տասնամյակներ շարունակ այդ երկրի հզորությունն օգտագործել են իրենց նպատակներին հասնելու համար։ Ասել, որ մեր պետությունն անկախ չէ, բացարձակ չի համապատասխանում իրականությանը։

 

Եթե մեր պետությունն անկախ չլիներ, նա չէր կարող վարկեր վերցնել Եվրոպայից՝ շատ որոշակի և ինքն էլ հակազգային պայմաններով։ Նրա հյուսիսային դաշնակիցը պարզապես թույլ չէր տա։ Ուրեմն՝ մեր պետությունը կարող է ինքնուրույն կայացնել որոշումներ։ Պարզապես նրանք իրենց հայրենիքն են օգտագործում անձնական նպատակների համար, իսկ մյուսները ուրիշի հայրենիքը՝ իրենց նպատակների համար։ Տարբերությունն ակնհայտ է․․․