Ասում են նամուսը շանը տվեցին՝չկերավ…Ինչքան վստահ, անձեռնմխելի, ամենակարող պետք է զգաս և թքած ունենաս ամեն ինչի վրա, որ հիմա էլ նորակառույց Հյուսիսային պողոտայի շենքերը սկսես ձևախեղել, ձևափոխել, «օրինական» ապօրինի շինարարություն կատարել:

 


Քաղաքի հնությունները խորհրդային տարիներից սկսած ավերեցինք, քանդեցինք, վերացրինք, շենքերն այլանդակեցինք կցակառույցներով, շուշաբանդներով, առաջ ու հետ տալով, «մասանդրաներով» ու այլ այլանդակություններով, և նույնիսկ հիմա էլ հետևություն չենք անում…Ժողովուրդը կբողոքի՞, կընդվզի՞…Թքած…Շունը հաչի, քարավանը գնա….

 


Իսկ շունը փաստորեն նամուսը, պատիվը հասկացավ ինչ է ու չկերավ…
Հա՛, ասում են, երբ կկտրվի վերջին ծառը, կթունավորվի վերջին գետը, կսպանվի վերջին թռչունը, այդժամ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…