Այո , պետք է շատ եկեղեցիներ կառուցել ` հները անտեսելով և չվերանորոգելով , պետք է նորերը կառուցել ,որպեսզի էսքան կիսասոված ,անգործ ,վարկերից խելագառված և ինքնասպան եղած մարդկանց տանեն եկեղեցի `մոմ վառելու ու թաղում կազմակերպելու. 
Այո , դա այլ ներդրում է. Թե չէ ,ինչ անկապ գործարան կառուցել , նոր աշխատատեղեր ստեղծել , սնունդ էժանացնել , բուժ. սպասարկում բարելավել, անվճար ուսում և գրքեր տրամադրել? 
Ինչքան շատ կոտրվի ժողովրդի ողնաշարը ,այդքան արդյունավետ կլինի նրան կառավարելը և անշուշտ եկեղեցի տանելն ու պատարագ լսելը ( դա չափազանց կարևոր ա ) . 
Սոված ես ? Գնա եկեղեցի , անգործ ես ` եկեղեցի , ամբողջ գերդաստանդ արտագաղթել է ? ` եկեղեցի, երեխադ հիվանդ է ` եկեղեցի , ոևովհեւև բժիշկի մոտ գնալը, դեղ գնելը անգործ ծնողի համար անհնար է. Պիտի ԲՈւՀ ընդունվես ,բայց գումար չունես ` գնա եկեղեցի......
Անվերջ կարող եմ շարունակել ` ցավոք ,բայց ինչ օգուտ , ով է հաշվի նստում ժողովրդի հետ?
Իրենք որոշել են, որ աշխատատեղեր ստեղծելու հարկ չկա ,բայց այ եկեղեցի պիտի կառուցվի ` հները անտեսելով. Ի դեպ . Նորակառույց եկեղեցուց անգամ խունկի հոտ չի գալիս , պարոնայք քրիստոնյաներ


Նանա Սարգսյան