Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Տարիներ առաջ մի պատմություն էր շրջանառվում, չգիտեմ իրականում նման բան եղել է, թե ոչ, բայց երբ նոր էինք ուսանող դառնում շատ եմ լսել այդ պատմությունը: Հիմա պատմեմ, դուք էլ լսեք:

Շատ տարիներ առաջ Պոլիտեխնիկ մի երիտասարդ է ընդունված լինում, մականունը՝ Ֆազ: Ֆազը շատ մեծ շրջապատի տեր տղա էր, բայց միևնույն ժամանակ ահավոր համեստ: Առաջին անգամ մեր Ֆազը համալսարան է գնում ու մտնում է լսարաններից մեկը, որտեղ մի քանի տղա են լինում, որոնցից մեկը աթոռի վրա պպզած՝ սկսում է նորեկի հետ վիճել: Ի տարբերություն մնացած ավելի խելոք ուսանողների՝ Ֆազը սրան սկսում է պատասխանել:

Այս ամենց ոգևորված՝ պպզած երիտասարդը հարցնում է՝
-Արա, դու ինձ չես ճանաչու՞մ:

Ֆազը պատասխանում է, որ չէ ՝ չի ճանաչում:

Սա էլ հպարտ ներկայանում է՝

- Ես Ծիտն եմ:

Էս բառի վրա Ֆազը մոտենում է Ծտին, գրկում , տանում է պատուհանի մոտ և ասում՝

- Դե որ ծիտ ես, ուրեմն թռի,- ու երկրորդ հարկից գցում է ներքև: