Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մամուլում գրվեց, որ 2018թ.-ի ապրիլից հետո «Ծառուկյան» դաշինքը կարող է կոալիցիա կազմել ՀՀԿ-ՀՅԴ դաշինքի հետ: Եթե ես ճիշտ եմ հասկացել նոր Սահմանադրությունը, ապա համաձայն վերոնշյալի՝ ՀՀ ԱԺ-ում ընդդիմության մանդատների քանակը պետք է լինի ոչ պակաս, քան պատգամավորների թվի 1/3-ը: Հիմա ուզում եք ասեք, որ եթե ԲՀԿ-ն «ընդդիմությունից» դառնա կոալիցիա, ինչպես պնդում է մեր մամուլը, ԵԼՔ-ը մնում է միակ ընդդիմադիր ո՞ւժը ԱԺ-ում, և ստիպված ևս մի 30 մանդատ էլ պետք է նվիրեն ԵԼՔ-ին, որպեսզի կարողանան օրենքի պայմանները բավարարեն: ՉԵ՛Մ ՀԱՎԱՏՈՒՄ: Ոչ ոք ԵԼՔ-ին այդքան մանդատ չի տա»: