Իշխանության ներսում, կամ իշխանության կողքին անպայման կանգնած է մեկը, ով «գործ տվող է»: Դրանք իշխանության մեջ լինելով, օգտվում են բոլոր այն հնարավորություններից , որը տրվում է պետական պաշտոնիային՝ բարձր աշխատավարձ, արտասահմանյան և տեղական գործուղումներ, տեղափոխման ծախսերը հոգալ, ընտանիքի համար որոշակի անվճար սոց. ծառայություններից օգտվելը և այլն, սակայն սրանք նաև ակտիվ համագործակցում են ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվիստների հետ, ինչպես նաև հատկապես դեղին մամուլի հետ:
Հրապարակ են նետում այնպիսի ինֆորմացիաներ, որը կարող է լինել բում, իր շեֆի իմիջի վրա բացասակն ազդող լուր: Սրանից հետո, նույն այդ արարածները, շեֆին համոզում են, որ գումարի դիմաց այս կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվիստին կարող է լռեցնել ու հենց ինքն էլ կարող է հանդես գալ որպես միջնորդ, ինչպես նաև կարող է լրատվականներին համոզել, իհարկե գումարի դիմաց, ու դրական նյութեր տպել տալ: Վայն ինչ է եկել տարել է շեֆին, որ գործին գիտակ չեղավ ու ընկավ այս ծուղակը... Օրինակ ես գիտեմ առնվազն նման երկու մարդու... Փակագծերը կբացեմ, մոտ ապագայում...
Կարեն Հովհաննիսյան