Այդ օրերին դարձյալ մեծ բազմություն հավաքվեց, և ուտելու ոչինչ չունեին։ Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.


-Խղճում եմ այս ժողովրդին, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և ոչինչ չունեն ուտելու։ Եթե նրանց քաղցած ուղարկեմ իրենց տները, ճանապարհին կարող են ուշագնաց լինել, որովհետև նրանցից ոմանք հեռու տեղերից են եկել։
Աշակերտները պատասխանեցին.


-Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես գտնել այնչափ հաց, որ կշտացնես նրանց։
Հիսուսը հարցրեց.
-Քանի՞ հաց ունեք։


-Յոթ,- պատասխանեցին նրանք։ Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց իր աշակերտներին, որ բաժանեն ժողովրդին։ Սրանք էլ դրեցին ժողովրդի առաջ։ Մի քանի մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց, որ տան նրանց։


Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, ավելացած կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրեցին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին։ Ապա Հիսուսն արձակեց ժողովրդին, իսկ ինքն աշակերտների հետ իսկույն նավակ մտավ և եկավ Դալմանունայի կողմերը։


(Մարկոսի ավետարան 8:1-10)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան