rabiz, manele, chalga - նույն աղբն ա, ուղղակի հայերեն, ռումիներեն, բուլղարերեն...Ու ես հատուկ չեմ ասում` հայկական, ռումինական, բուլղարական: Որովհետև դա ձեռքբերովի ա, բնական ու ազգային չի ոչ մի դեպքում: Էլի ժողովուրդներ կան, որ տառապում են քոչվորների <մշակութային> էքսպանսիայից: Ոնց որ ազնվատոհմիկ մարդու արտաքինը ենթարկես պլաստիկ վիրաբուժության: Մի միլիմետր էս կողմ էն կողմ` արդեն ուրիշ դեմք ա: Իսկ արտաքինի հետ անպայման փոխվում ա նաև ներքինը, փոխվում ա բովանդակությունը, բնավորությունը, տեսակը, ձևը, ասելիքը: Դա արդեն ուրիշ մարդ ա, արդեն` մասամբ անճանաչելի:

 

Քրիստ Մանարյան