Սեպտեմբերի 7-ին Լիսաբոնում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի առաջին խորհրդարանական կոնֆերանսը' նվիրված Սփյուռքի հետ տարվող քաղաքականությանը։ Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Կոնֆերանսի ընթացքում հետաքրքիր միջադեպ էր տեղի ունեցել:

 

Երբ Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձել էր Ցեղասպանության թեմային, Թուրքիայի ներկայացուցիչը բացասական էր արձագանքել այդ փաստին, որին էլ հաջորդել էր Աշոտյանի պատասխանը, որտեղ նա նշել էր, որ եթե թուրքերի համար Ցեղասպանությունը քաղաքական թեմա է, ապա իր համար դա ընտանիքի պատմությունն է:


Իհարկե նման միջոցառումների ժամանակ խոսքերով աստղեր չես իջեցնի երկնքից, բայց այս հարթակները շատ կարևոր են ևս մեկ անգամ մեր դիրքորոշումն ընդգծելու համար: Նաև այս ամենը շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից, որտեղ շատ կարևոր է դիպլոմատիկ կեցվածքն ու ցանկացած հարցի շուրջ հավուր պատշաճի պատասխան ունենալը:

 

Նարեկ Սարգսյան