Շատ անհարմար բան ստացվեց Киселев Production դառած ՌԻԱ Նովոստիի հետ։ Երեկվա լալահառաչ քլնգոցը, որում ինտենսիվորեն փորձում էին Հայաստանը ներկայացնել մանրախնդիր շանտաժիստ երկիր, որը շատ ագահ ու միլիտարիստական նկրտումներ ունի, անսպասելիորեն հեռացվեց կայքից։

Ես չէի գերագնահատի իմ անձնական դերակատարությունը դրանում, բայց աչքիս ի տարբերություն ռուսական քարոզչական դուքյանի, ՌԴ դեսպանատանը նորմալ աշխատող կադրեր կան ու տեսել էին, որ փնթի աշխատանքի արդյունքում ֆեյսբուքում նոր հակառուսական պոռթկում է սկսվել ու արագի մեջ փորձեցին լուծել հարցը՝ պոստ ֆակտում, երբ հոդվածը 10000 դիտում ուներ արդեն։

Կամ էլ ՌԻԱ-ի խմբագրությունում կորպորատիվ էր եղել ու տղերքը խմած-խմած միամիտ հեռացրել են կայքից։ Կամ էլ՝ միամիտ գրել էին :))

Ինչևէ, կարևորը, որ մի թիքա Հայաստանը կարողանում է նենց անել, որ հաշված ժամերում ռուսական խոշորագույն ռեսուրսից հոդված հեռացվի 3:)

Ստորև հոդվածի Cached copy-ն է

 

http://webcache.googleusercontent.com/search?q=cache%3Ahttps%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20170907%2F1502009102.html

 

Կոնստանտին Տեր-Նակալյան