Սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպվելու է համաժողով՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը։ Չնայած նրան, որ համաժողովը տեղի է ունենալու Բաքվում` դրան մասնակցելու են նաև ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:


Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր գործիչներ փորձել են նման հարթակները օգտագործել հակահայկական քարոզ իրականացնելու համար և իրենց հողում անցկացվող այս համաժողովը լավ առիթ կլիներ նման քաղաքականությունը առաջ տանելու, սակայն այս դեպքում մեր պատվիրակության ներկայությունը կզսպի նրանց: Հակառակ դեպքում կարող ենք հանգիստ լինել, որ մեր պատվիրակության կողմից սուր ելույթների ու պատասխանների պակաս չի լինելու` հատկապես հաշվի առնելով մեր պատվիրակության ղեկավարի վերջին կոշտ ելույթներն ուղղված Ադրբեջանին: