Թուրքիայում գնաճը հասնում է ահագնացող չափերի, որի մասին հայտնել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը:


Սպառողական գները օգոստոսին հուլիս ամսվա համեմատ աճել են 9,79 տոկոսով: Տրանսպորտի գները աճել են 17. 38 տոկոսով, ձվի ու ձվամթերքի գները աճել են 16.85 տոկոսով, կաթ և կաթնամթերքի գները նույնպես աճել են, սակայն համեմատած մյուս սննդատեսակների գների սա համարվում է չափավոր՝ 3.25 տոկոս : Անվանի տնտեսագետները Թուրիքայի համար կանխատեսում են տարեկան 10.27 տոկոս գնաճ: Լոնդոնում գործող «BlueBay Asset Management» կազմակերպության ստրատեգ Թիմաթեյ Աշը ասել է, որ Թուրքիայի նման ցուցանիշը հիասթափեցնող է:


«Թուրքիան հավանաբար փորձ կանի հարկային քաղաքականությամբ ուղղել մեջքը, սակայն դա էլ ավելի կխորացնի գնաճի ճգնաժամը»,- ասել է նա: