Ֆեյսբուքը կրկին տարերքի մեջ է՝ սահմանային զոհերի, հրդեհների, պաշտոնյաների հարաբերությունների, իշխանությունների թեմաների «քննարկումների», քննադատության, հայհոյանքների մարազմի կամ ցավի ու «հայրենասիրության» ցուցադրումից, ծռաշեղվածներին և թմրամոլ-պատանդամոլ հերթական աղբին հերոսացնելուց հետո հայտնվեց նոր թեկնածուն՝ տաք-տաք ու թարմ…
Այս անգամ խրախճանքի թեման ասմունքող «գրականագետն» էր…
Դատափետեցին, բզկտեցին, ծաղրեցին, խղճացին և ի վերջո հերոսացրին…Ինչպես միշտ…Դարձան հումանիստ, նրա իրավունքների պաշտպան, տեսանյութի ցուցադրումը համարեցին սխալ ու նույնիսկ հանցագործություն և ոչ բարոյական, ձեռքի հետ՝ ինչպես միշտ, կպան ոստիկանությանը:
Չեք հոգնու՞մ, չեք զզվու՞մ, չեք ձանձրանու՞մ նույն թեման շահարկելուց և իրար կապկելուց…
Ասմունքողի իրավունքներից եք խոսում, բարոյականությունից…Իսկ նույն «ցավով, օբյեկտիվությամբ ու մտահոգությամբ» ինչու վիրավոր, զոհված, տեսագրվող ոստիկանների, ձայնագրվող-տեսագրվող պաշտոնյաների իրավունքները չեք հիշում և պաշտպանում…
Հա՛, դուխներդ չի հերիքում, վախենում եք ժողովրդից՝ կներեք ագրեսիվ, ծռաշեղված ու «ասմունքասեր» ՖԲ-յան մեծամասնությունից…Ձեռքի հետ էլ լավամարդ եք դառնում…


Ռոբերտ Մելքոնյան