ԹԵ որքանով են սրանք իրար հետ կապված, չեմ կարող ասել։ Բայց նկատելի է, որ ժողովրդի պահվածքը երկու դեպքում էլ նույնն է։ Այսպես, քաղաքական մի շարժում են անում, ցույցեր ու երթեր կազմակերպում, պարտվում։


Որոշ ժամանակ հետո կրկին քաղաքական շարժում են անում, ցույցեր ու երթեր կազմակերպում ու հաղթանակի հույս փայփայում։


Հարցնում ես՝ - Իսկ հետևություն արե՞լ եք նախորդ շարժումի պարտությունից, աշխատանքներ տարե՞լ եք սխալների շտկման, բացերի լրացման, թույլ կողմերի ուժեղացման ուղղությամբ։
Ոչինչ էլ չեն արել։


ԲԱյց հույս ունեն, որ այս անգամ կհաղթեն։
Ու, ինչպես և սպասելի էր, կրկին պարտվում են։

 

Հիմա նույնը ֆուտբոլն է։ Նախորդ խաղերի անհաջողությունից հետևություն չի արվում, աշխատանքներ չեն տարվում սխալների շտկման, բացերի լրացման, թույլ կողմերի ուժեղացման ուղղությամբ, բայց ամեն խաղի ժամանակ ազգովին հավաքվում են ստադիոններում կամ հեռուստացույցի դեմ ու հաղթանակի հույս փայփայում։
Եվ արդյունքը լինում է ճիշտ և ճիշտ քաղաքական շարժումների նման․․․։