Շատ լավ է իհարկե, որ Հայաստանում կուսակցությունները,իսկ առավել ևս դաշինքները կարողանում են կազմակերպել միջոցառումներ ու համատեղ ժամանակ անց կացնել։ Քաղաքական կազմակերպությունը բարդ կառուցվածք են,յուր միջանձնային բարդ հարաբերություններով,տարաձայնություններով ու շահերի բախմամբ։ Եթե սրանք չլինեն քաղաքական կազմակերպության կենսական լինելու մասին խոսակցությունները չեն լինի։ Սակայն հետաքրքիրը ի վերջո այդ միջոցառումները չեն,քանի որ բնական բաներ են, այլ այն,որ դրա մասին անընդհատ հանրայնացվում է։

 

Ասել է թե, «մենք միասնական ենք,տեսեք,փլուզման անհրաժեշտություն չկա,դեռ երկար ճանապարհ ունենք իրար հետ անցնելու» և այլն։ Եվ եթե դու այդ ամենի մասին բաձրաձայնում ես, ուրեմն դու ունես ապացուցելու բան,ուրեմն ունես թաքցնելու բան։ Պարզ է,որ դաշինքի դեպքում տարաձայնություն թաքցնելը շատ ավելի բարդ է,քան կուսակցության դեպքում,որովհետ այստեղ գործ ունենք տարբեր այսպես կոչված մշակույթներ կրող կազմակերպությունների հետ։

 

ԵԼՔ-ի դեպքում,բոլորն էլ լիբերալ արժեքներներ դավանող ուժեր են,այսինքն կաշկանդված չեն հայկակակն ավանդական կուսակցական կարծրատիպերով ու կուսակցական հավաքույթները չեն սահմանափակվում միայն ռեստորանային քեֆ ուրախություններով ու խորոված ուտելով։ Գուցե զարմանաք,սակայն կայունության տեսանկյունից ավանդականությունը այստեղ շատ ավելի պրոդուկտիվ է,քան օրինակ հենց նույն խայտաբղետ կազմակերպությունները։ Սակայն եթե դու նախընտրում ես դաշինքային գործունեություն,ուրեմն պետք է պատրաստ լինես նաև ավելի բարդ ինքնիրացման փուլ։ ԵԼՔ-ը հիմա այդ փուլում է։

 

Կարեն Համբարձումյան