Գերմանիայում Մերկել-Շուլց նախընտրական հեռուստաբանավեճն անակնկալ չբերեց՝ տիկին Մերկելը համոզիչ, պարզ ու անկեղծ ոճով շարունակում է գլխավորել Գերմանիան եւ միացյալ Եվրոպան:


Այն, ինչն ամենից շատ միավորեց մրցակիցներից՝ Թուրքիան էր: Ե՛վ սոցիալիստ Շուլցը, ե՛վ քրիստոնյա դեմոկրատ Մերկելը միաձայն հայտարարել են, որ Թուրքիան տեղ չունի Եւրոպայում, ընդ որում տիկին կանցլերն անգամ սպառնաց ամբողջությամբ ընդհատել ֆինանսական աջակցությունը եւ տեսնել, թե՛«ո՞վ է առաջինը դուռը շրխկացնելու՝ Թու՞րքիան, թե՞ Գերմանիան»: