-կարծում են իրենք աշխարհի ամենազարգացած 20 երկրների՝ G20-ի անդամ երկրի քաղաքացիներ են և զարմանալիորեն առ այսօր ջրցան ինքնաթիռ, տիեզերանավեր, օդային-տիեզերական ուժեր չունեն…


-մի կազմակերպություն ղեկավարելով հարստանում են, հետո այդ փողերով մի քանի հարկանի շենք սարքում: Հետո այդ նույն տարածքը վարձակալության տալիս իրենց ղեկավարած այդ նույն հիմնարկին:


Լավ է չէ՞…Դե էլ չասեմ ինչ պայմաններով…


-տղամարդիկ ավելի շատ ու երկար են խոսում հեռախոսով և գրառումներ անում, «խրվում» համացանց, քան կանայք: Ընդորում խոսում են կիսածռված, խորհրդավոր տեսքով՝ կարծես ЦРУ-ից են կամ ФСБ-ից և հույժ կարևոր գաղտնիք են հաղորդում…


-իշխանություններին հակադրվելու, իրենց շպրտած գրանտները հանգիստ ուտելու, վայելելու համար ամեն թափթփուկ հանցագործի պաշտպանում և հերոսացնում են…


-(շարունակելի)

 

Ռոբերտ Մելքոնյան