Հայաստանում ցանկացած մարդ պետք է հասկանա, որ պահանջներ ներկայացնելու ամենասխալ ձևը դա պատանդ վերցնելն է: Այսինքն թող դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր կմտածեն ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի երեխային պատանդ վերցնեն ու դանակով կոկորդը «պիսկելու» միջոցով հարց լուծեն: Նման մարդու հետ չարժի նույնիսկ բանակցել, առաջին հարմար առիթի դեպքում կարելի է կրակել ու վերջ դնել այդ «պահանջներին» :

 

Ոչ մեկի խնդրի պատճառով չպետք է ինչ-որ մեկը պատանդ լինի և ինչ-որ մեկի ծնողները նման տեսարան տեսնեն: Թքած պետք է ունենալ այն պահանջի վրա, որի հաշվին մարդկանց հոգեկան աշխարհն է խառնվում կամ ավելի վատ՝ մարդու կյանք է վտանգվում:


Բոլորը թող իրենց հարցերը և պահանջները լուծեն իրենց սեփական կյանքի ու առողջության հաշվին:

Հա, ու ընդանրապես կապ չունի պատանդը նախկինում ինչ բարոյական անցյալ է ունեցել կամ ինչով է զբաղվել: Ոչ մեկ բարոյական իրավունք չունի մեկ ուրիշին իր ապրածի համար մահվան դատապարտի:

 

Եթե մենք այսօր արդարացնենք պատանդ վերցնողին, ապա վաղը ինքներս կամ մեր երեխաներն են մեկի ձեռքում պատանդ լինելու ու բանակցություններ վարելու ժամանակ մոռթվելու ենք, քանի որ ընդունել ենք այդ պահվածքը:

Կան մարդիկ, որոնց հետ բանակցելը անիմաստ ժամանակի կորուստ է: Մեկ փամփուշտը մարդու ուղեղում ավելի շատ բան է փոխում, քան հազար ժամ բանակցությունները:

 

Աշոտ Ասատրյան