Առաջինը՝ ամեն դեպքում Հայաստանի միջազգային հեղինակությունը պահանջում է՝ որպես կայացած ու պատրաստված բանակ ունեցող պետություն, իր մասնակցությունն ունենալ միջազգային մարդասիրական առաքելություններում:


Երկրորդ՝ ժամանակին, երբ ՆԱՏՕ-ի շրջանակում Հայաստանը ներգրավված էր Աֆղանստանում ու Իրաքում մարդասիրական առաքելություններում, որևէ ռիսկ կամ վտանգ չկա՞ր, թե ուղղակի ֆեյսբուքն այն չէր, ինչ հիմա է: Կամ՝ Սիրիային հումանիտար օգնություն ենք պարբերաբար առաքում, էտ ահաբեկիչներից թաքուն է լինու՞մ: Հարցը բնականաբար քննարկելու է, բայց ոչ հիստերիայի տիրույթում:

 

Կնյազ Սարոյան