Հասկանալի է, որ ամենավերին մակարդակներում
խնդիր է դրվել 
մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը պառակտել ԵԼՔ դաշինքը։ Որպես ասածիս հիմնավորում կարող եք համարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի ինքնախոստովանական պոռթկումը ԱԺ ամբիոնից, թե դեռ կտեսնենք 2018-ին ձեզնից ինչ կմնա...
ՀՀ իշխանությունը և նրա սպասարկուները տեսնում են, որ գործող քաղաքական դաշտում միայն ԵԼՔ-ն է դեմ արտահայտվում Սերժ Սարգսյանի վերարտադրությանը՝ բավականին ճշգրիտ և արդյունավետ օգտագործելով ԱԺ ամբիոնը ու լրատվական դաշտը։ Հետևաբար, նրանք անում են ամեն ինչ՝ ԵԼՔ-ում տարակարծություն, մրցակցություն ու հակադրություն մտցնելու համար...
Ասեմ, որ միանշանակ իզուր և անարդյունավետ են իշխանության բանսարկությունները։ Իմ և իմ գործընկերների կարծիքով բոլոր նախապայմանները կան, որպեսզի առաջիկա նիստերում սկսվի գործընթաց՝ ԵԼՔ-ի մեկ կուսակցություն դառնալու օրակարգով։ 
Հ.Գ. Սեպտեմբերի 2-ին ԵԼՔ-ի երեք կուսակցությունները կազմակերպել են համատեղ խնջույք՝ արձակուրդից վերադառնալու և նոր քաղաքական սեզոնը ակտիվ և ավյունով սկսելու կապակցությամբ։

Image may contain: 3 people, people smiling