Օպտիմալացման մարազմն արդեն ծայրահեղության է հասնում և դառնում ինքնանպատակ, փոխարեն օպտիմալացնեն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է կամ առհասարակ ի վերջո բարելավեն աշխատանքները:
Անտառային հրդեհների պատճառով ջրցան ինքնաթիռը դարձրել էիք մատի փաթաթան, իսկ ՀՀ առողջապահության նախարարի թեթև ձեռով վերացվում և կրճատվում են սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերն ու ոչ մեկի պետքը չէ…

 


Դե ի՞նչ, սպասենք համաճարակների բռնկումների, որ գիտակցենք այդ ծառայությունների կարևորությունը, դերն ու նշանակությունը: Հարգելի՛ կառավարություն, օպտիմալացրեք թուղթ տանող բերող, տեղերից թղթեր պահանջող կենտրոնական ապարատը և ոչ թե աշխատող օղակները…

 

Նախարարների բազմաքանակ տեղակալների, խորհրդատուների, օգնականների, մյուս ղեկավարների, նրանց վարորդների, քարտուղարուհիների, սուրճ եփողների, աշխատասենյակից-աշխատասենյակ թափառող, բամբասանք ու տեղեկություն տարածողների, սիրուհիների, զոքանչների բարեկամների անձեռնամխելի ու աննպատակ պահվող հաստիքները…

 


Լիքը, անսահման ավելորդ ու մեկը մյուսի գործառույթները կրկնող և ըստ պահանջի հորինած կառույցները, նրանց հաստիքներն օպտիմալացրեք…

 


Մի խոսքով հոգնեցինք արդեն ասելով և հուշելով, բզելով, պահանջելով…Դե կարգին աշխատեք էլի, նամուս-աբուռն էլ լավ բան է…

 

Ռոբերտ Մելքոնյան