-արկ կամ պայթուցիկ են գտնում, փորձում են կտրեն տեսնեն մեջն ինչ կա…Կամ էլ պայթուցիկ սարքն են միացնում…Իրենց թվում է ռադիոընդունիչ է…Ու…Պայթում են՝ վերջի դեպքերով՝ երկու զոհ, երկու ծանր վիրավոր…


-վարորդներն անընդհատ սիգնալամարտի են բռնվում, սիգնալախեղդ անում, սիգնալաեղանակներով հայհոյում, սիգնալակոծում ու քիչ է մնում մեքենաներով իրար խոյահարեն…


-ամեն ինչ տարբեր օղակներում որոշվում է «դաբրո» հասկացողությամբ…Եթե «դաբրո» չունես, դու դու չես, դու կայացած չես, դու ոչնչի չես հասնի…Դու աբորիգեն ես…
--պետք է Ռուսաստանում լավ ընկեր, ծանոթ, բարեկամ, հովանավոր ունենաս, որպեսզի բարձր պաշտոններ ստանաս:


-հյուրանոցի անունը դնում են բանտ-ամրոցի անունով… Ասենք, օրինակ՝ հյուրանոցային համալիր «Բաստիլ»…Կարելի է հյուրանոցի կամ սրճարանի անունը դնել Մետեխի բանտ, Կարանդիրու(Բրազիլիա), որի յուրաքանչյուր 5-րդ կալանավորը վարակված է ՁԻԱՀ-ով, Սանտեն(Փարիզ), սիրուն է հնչում՝ չնայած բանտի անուն է, Գիտամարա՝ ինչ-որ հնդկական զիտագիտաներին հիշեցնող բան կա, նման անունով հյուրանոցում կամ սրճարանում կարող են հանգստանալ կամ ճաշել հնդկական սերիալների սիրահարները…Իսկ Սաբանետա՞, լավ անուն է չէ՞, Վենեսուելայի բանտերից է, կամ Սան Քվենտին(Կալիֆոռնիա)…Ռուսական կողմնորոշում ունեցողները կարող են հյուրանոցն անվանակոչել՝ Կրեստի, Բուտիրկա, Լեֆորտովո, Լյուբլյանկա…«Արշիպելագ Գուլագն» էլ վատ չի հնչում….


Մի խոսքով ուղեղներդ աշխատացրեք, եթե մի փոքր գորշ զանգված ունեք…Հավես չկա բանտում քնել, սրճել, ճաշել, այլ գործով զբաղվել թեկուզ մի երկու ժամով՝ վազն անցեք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան