Կայացած երկիրը տարբերվում է չկայացածից այդ թվում նաև սոցիալական ինստիտուտների գործունեության հետևյալ յուրահատկությամբ. չկայացած պետություններում կրթական համակարգը հիմնված է ոչ թե ավանդույթների, գիտելիքների և մեխանիզմների, այլ՝ իրենց խղճին և մասնագիտական պարտականություններին նվիրված ուսուցիչների վրա:
Չկայացած պետություններում բանակն իր գործառույթներն իրականացնում է շնորհիվ անհատների՝ հայրենասեր զինվորների և ղեկավարների, իսկ կայացած երկրներում՝ հիմնվելով օրենքի, պայմանագրի և ինստիտուցիոնալ այլ երևույթների վրա:
Հայաստան-երկիրը չպետք է հույսը դնի անհատների վրա՝ եզակի նորմալ ուսուցիչների, եզակի նորմալ հրամանատարների, եզակի նորմալ բժիշկների, թեպետ հիմա հենց այդպես է:
Մեր երկրում պետք է ստեղծվեն և ներդրվեն հանրային կյանքի կազմակերպման մեխանիզմներ և ինստիտուտներ, որոնք գործել նորմալ՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում տվյալ կառույցը:

 

Մովսես Դեմիրճյան