Հենց նոր իմացա, որ Հայաստան մտնող բոլոր մեքենաները սահմանի վրա վճարում են 14000-24000 դրամ գումար' այդ թվում ռուսաստանից ժամանող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները, որոնք Հայաստան ժամանելով այստեղ այս կամ այլ կերպ թողնում են հազարավոր դոլարներ:

 

 

Խոսք ուղղում եմ Վարդան Հարությունյանին: Հարգելի պարոն Հարությունյան, հավատացեք, որ այդ մարդիկ հաճույքով հազարավոր դոլարներ են ծախսում իրենց հայրենիքում, բայց այդ 30-50 դոլարի համար վիրավորված են հեռանում Հայաստանից: Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է շատ հեշտ լուծել, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում, «ոչ շիշը վառվի, ոչ' քյաբաբը»

 

Կարեն Քոչարյան