Լեզվի հետ կապված մի բան էլ ես գրեմ էլի։ Հայերենի բառապաշարը հարստանումա ոչ պակաս տեմպերով քան մնացած լեզուներինը։ Ստեղ խնդիրը նրանումա, որ նայում են բառարաններին ու տեսնում են, որ թիվը գրեթե չի փոխվել։ Մինչ դեռ Հայաստանում բառարանները կազմող մարդիկ պահպանողական են, դժվարությամբ են բառարանը հարստացնում։ Բայց դա բնավ չի նշանակում որ բառապաշարը անփոփոխ է մնում։


Նորաբանությունները, համանիշները և այլ ելևէջները կան, շատ են, օր օրի շատանում են։ Ասու՞մ եք չէ «քլիքաբեր» «վեցոտ կգամ» «քոփիեյսթեցի»։ Ուրեմն դրանք լեզվի մեջ կան։ Կան լեզվի մեջ՝ կան բառապաշարում։ Լեզուն հենց տենցա աշխատում, եթե բոլորս մի բառի մեջ նույն իմաստն ենք դնում ու շարունակ օգտագործում ենք, այդ բառը արդեն լեզվի մեջա կա։ Վերջ։ Անկախ Բագրատյանից, լեզվի տեսչությունից և ամենահայրենասեր բառարան կազմողից։ Հիմա մեր ու ասենք Օքսֆորդի բառարանի խմբագրական թիմի տարբերությունը նրանումա, որ իրանք որևէ խնդիր չեն տեսնում D՛Oh բառը մտցնել բառարան ու դրան պաշտոնական կարգավիճակ տալ։ Մենք տենց չենք անում։


Մենք սնոբոտ ենք լեզվի հարցում։ (Հրաշք՝ բոլորը հասկացան, որ սնոբոտը մի քիչ սնոբն ա։ Այսինքն եթե շատ մարդ սա օգտագործի սա էլա դառնում բառ)։ Դրա համար մեր թիվը դժվարա փոփոխվում։ 


Իսկ էն որ ամեն բառ պետք չի հայաֆիկացնել արմատներով և այլ հնարքներով համաձայն եմ։ Բայց էդ միտքը տարինորով բարձրաձայնվումա, Բագրատյանը ստեղ գյուտ չարեց։ Մեզանից ոչ պակաս ավանդապաշտ են ճապոնացիները։ Helicopter բառը իրանց բազմադարյա լեզվով Herikoputā է։ Ու պատկերացրեք նորմալ ապրում են, ոչ բնաջնջվել են, ոչ ասիմիլացվել, ոչ ստորացել են։ Գրիչը` Bօrupen (Ballpen–ից ա գալիս) Computer-ն էլ բարեբախտաբար համակարգիչ չի։ Կոմպյուտերը չի համակարգում։


Նարեկ Մարգարյան