Էդ, որ Ֆեյսբուքում շատերն ամեն ինչի մասին «պրոֆեսիոնալ, փորձագիտական» կարծիք են հայտնում ու մենք թեթև ենք տանում, ինչի՞ եք Բագրատյանի ոչ պրոֆեսիոնալ կարծիքի (մարդն ինքն է գրել, որ լեզվաբան չէ) հետ կապված սրեր ճոճում։ Մարդը բանավեճ է բացել, միգուցեև՝ խոցելի փաստարկներով: Ես, օրինակ, կհիանայի, եթե լեզվաբանները շատ գեղեցիկ ու բարձր նշաձողով մասնակցեն այդ բանավեճին, իսկ մենք կողքից ընդամենը համաձայնվեինք այս կամ այն փաստարկի հետ:

 

Բայց ոչ, սա Հայաստանն է, ուր մեծամասնությունն իրեն թույլ կտա հեռուստացույց կամ որևէ սարքավորում քանդել՝ մտածելով, որ ինքը էլեկտրիկ է, ավտոմեքենայի շարժիչ քանդել՝ մտածելով, որ ինքը բնատուր խադավիկ է, քանի որ մանուկ ժամանակ սեր է ունեցել խաղալիքները քանդելու, վարկ վերցնել ու բիզնես սկսել՝ մտածելով, որ բիզնեսմենը իր երկրային առաքելությունն է ու այսպես շարունակ...