Իրան - Քուրդիստան առաջին պաշտոնական մեղադրանքները չուշացան:

Քուրդիստանի զինված ուժերը ՝ Փեշեմերգան, արձագանքել է Իրանի գլխավոր շտաբի պետ , գեներալ Մոհամեդ Բաղերի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի վերաբերյալ Թուրքիայում կատարած հայտարարությանը, ըստ որի նա մեղադրում էր քրդական իշխանությանը Իրաքի տարածքային ամբողջությունը խախտելու և տարածաշրջանում լարվածություն մտցնելու մեջ և հավաստիացնում, որ հանրաքվեն չի կայանալու:
Քուրդիստանի Փեշմերգայի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Այս ջենթլմենի (Իրանի ԳՇ պետի) գործը չէ , թե Քուրդիստանը ինչ է անում: Սա Քուրդիստանի ժողովրդի օրինական իրավունքն է, և այդ հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես Քուրդիստանի ներքին գործերին խառնվելու փորձ:
Անկախության հանրաքվեն Քուրդիստանի ժողովրդի օրինական իրավունքն է: Ոչ ոք, բացառությամբ Քուրդիստանի ժողովրդի, իրավունք չունի խոսելու այս հարցում »,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

 

Կիլիկիա Հայաստան