ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը գրում է.

 

Քանի որ շատ են Խոսրովի անտառ պետական արգելոցում ծառատունկ նախաձեռնելու մասին հաղորդագրությունները և շատերը նաև սոցիալական ցանցերում հրավեր են բացում այդ միջոցառումներին մասնակցելու, ապա կրկին հիշեցնում ենք, որ արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի և գնալ ու ծառատունկ նախաձեռնել արգելոցի տարածքում ուղղակի անհնար է : Կրկին խնդրում եմ. ծառատունկի բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում պատկան մարմինների կողմից՝ համապատասխան տարածքներում, որոնց մասին նախօրոք նաև հայտարարվում է : Հասկանալի է լավ գործ, տվյալ դեպքում ՝ծառատունկ, անելու նախաձեռնությունը, բայց այն նաև ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին կազմակերպման խնդիր ունի: